Նուբար Աֆեյան
Հիմնադիր աջակից
Նուբար Աֆեյանը «Flagship Pioneering» ընկերության հիմնադիրն է և գործադիր տնօրենը, որը զբաղվում է կազմակերպությունների նախագծմամբ և ստեղծմամբ, որոնք կարող են բարելավել մարդու առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը:
Նուբար Աֆեյանը՝ որպես փորձառու ձեռներեց և ինժեներ, ունի ավելի քան 100 արտոնագրեր, և 35 տարվա կարիերայի ընթացքում համահիմնադրել է ավելի քան 70 կենսագիտական և տեխնոլոգիական ստարտափեր։
Նա Մոդերնա ընկերության համահիմնադիրն է և խորհրդի նախագահը որը պայքարում է համաշխարհային COVID-19 համաճարակի դեմ՝ կյանքեր փրկող պատվաստանյութեր ստեղծելով։
Պարոն Աֆեյանը Կենսատեխնոլոգիաների ոլորտում իր կարիերան սկսել է 1987 թ-ից՝ ավարտելով Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը և ստանալով կենսաքիմիական գիտությունների դոկտորի աստիճան։
Նա աշխարհով մեկ պատմում է ձեռնարկատիրության, նորարարության, կենսատեխնոլոգիաների միջոցով տնտեսական զարգացման, նորագույն դեղանյութերի և վերականգնվող էներգիայի մասին։
Դոկտ. Աֆեյանը բազմաթիվ մրցանակների է արժանացել տնտեսական և գիտական ոլորտներում ներգաղթյալների ներգրավման իր բուռն քարոզչության համար: Նա Ավրորա մարդասիրական մրցանակի և Հայաստանին ուղղված մի շարք այլ բարեգործական նախագծերի համահիմնադիրն է։
Նա հիմնադրել է «Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերությունը, որը նախագծում, ֆինանսավորում և զարգացնում է ընկերություններ, որոնք առաջատար կենսագիտական հարթակներ են և ունակ են բարելավել մարդու առողջությունը և երկարացնել կյանքի տևողությունը:
Լինելով սպորտի սիրահար և նվիրված լինելով Հայաստանի զարգացմանը տարբեր նախաձեռնություններով՝ նա ունեցավ իր անձնական և անգնահատելի աջակցությունը «Սարդարապատ» ՖԱ-ին հիմնադրման առաջին օրվանից։
Կրթություն
- Քիմիական ճարտարագիտության բակալավրի աստիճան (Կանադա)
- Կենսաքիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճան Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան(ԱՄՆ)
«Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերության (FlAGSHIP PIONEERING)
«Ֆլեգշիփ Պիոնիրինգ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն
«Մոդերնա» ընկերություն
- «Մոդերնա» ընկերություն համահիմնադիր և նախագահի
Կամավորություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
«Ապագա հայկական» նախաձեռնության համահիմնադիր
«IDeA» հիմնադրամի (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) և «FAST» (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) հիմնադիր աջակից