Ֆութբարը Սարդարապատ ՖԱ-Ի պաշտոնական գործընկեր
Ֆութբարը ֆուտբոլիստների ֆիզիկական և տեխնիկական կարողությունները վերլուծող GPS սարքավորում է, որը արհեստական ինտելեկտի միջոցով կարողանում է ճանաչել և վերլուծել խաղի ընթացքում ֆուտբոլիստի կատարած շարժումները։ Սարքավորումն արդեն օգտագործվում է Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից և այժմ նման հնարավորություն կունենան նաև Սարդարապատ ՖԱ-ի բոլոր ֆուտբոլիստները։
«Սարդարապատ» ՖԱ-ն Հայաստանում հիմնադրված ամբողջովին նոր և ինտենսիվ զարգացող ֆուտբոլային ակումբ է, որը տեղակայված է երկրի ամենաժամանակակից ֆուտբոլային ենթակառուցվածքներից մեկում և ակտիվ համագործակցություն է ծավալում ֆրանսիական Լիգա 1-ի ներկայացուցիչ Լանս ՖԱ-ի հետ։
Մշտապես ձգտելով նորամուծությունների և կատարելագործման՝ Ֆութբարը և Սարդարապատ ՖԱ-ն միավորում են իրենց ուժերը Հայաստանում այս աննախադեպ համագործակցության շուրջ:
Համագործակցություն՝ հանուն հայկական ֆուտբոլի զարգացման
Այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր ցանկության և տեսլականի վրա՝ ֆուտբոլային ասպարեզում նորամուծությունների իրականացում, Հայաստանում նմանը չունեցող նախադեպի ստեղծմամբ։ Համագործակցությունը ծավալվում է հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված 3 հիմնական առանցնքներով՝
1․ Խաղացողի անհատական զարգացում․
Յուրաքանչյուր կիրառումից հետո ֆուտբոլիստները կկարողանան վերլուծել իրենց ցուցանիշները՝ սարքավորման միջոցով բացահայտելով իրենց ուժեղ և թույլ կողմերը: Այս համագործակցությունը կմեծացնի խաղի նկատմամբ ֆուտբոլիստների ունեցած սերը, քանի որ նրանց առաջընթացը գնահատվելու է յուրաքանչյուր խաղաշրջանի ընթացքում:
2․ Միասնություն․
Ֆութբարը նոր հարթակ է տրամադրում մարզիչներին և ֆուտբոլիստներին՝ ամրապնդելու իրենց հարաբերությունները: Մարզիչները և անձնակազմը կկարողանան անհատապես հետևել յուրաքանչյուր ֆուտբոլիստի ցուցանիշներին՝ ինչը կխթանի ստեղծել միասնության զգացում և համընդհանուր նպատակին հասնելու ձգտում:
3․ Կրթություն ֆուտբոլի միջոցով․
Ֆուտբոլը միավորում է տարբեր ծագում ունեցող անհատների: Սարդարապատ ՖԱ ակադեմիայում այս սարքի օգտագործումով նախատեսվում է բարելավել նրանց հմտություններն ու կարողությունները, օգտագործել ֆուտբոլի ուժը նրանց կրթելու և համախմբելու հարցում։