Ենթակառուցվածք
«Սարդարապատ» ՖԱ-ն ունի մեծ և ժամանակակից ենթակառուցվածք՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան 4 խաղադաշտերով․ 1 արհեստական և 3 բնական խոտածածկով։
Հիմնական խաղադաշտն ունի 3120 հանդիսական տեղավորող ժամանակակից տրիբունա:
Ենթակառուցվածքը լիովին նորովի կահավորված և վերանորոգված է, կա 6 հանդերձարան՝ յուրաքանչյուրը ցնցուղով և սանտեխնիկայով, ֆիթնես սենյակներ, կոնֆերանսի սենյակ, բժշկական սենյակ և պահեստներ։
Մարզադաշտը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով պրոֆեսիոնալ հանդիպումներ անցկացնելու համար:

