ԱՏԼԵՏԻԿՈ ՄԱԴՐԻԴԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը կրկին Հայաստան է բերում աննախադեպ ֆուտբոլային ճամբար՝ աշխարհահռչակ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ համագործակցության շրջանակներում:

Եզակի հնարավորություն սովորելու լեգենդար ֆուտբոլային ակումբից՝ Սարդարապատ ՖԱ-ի հարկի տակ։ Անկախ նրանից՝ առաջին քայլերն եք անում ֆուտբոլում, թե ցանկանում եք բարելավել ձեր խաղը, այս ճամբարը հոյակապ հնարավորություն է ձեր հմտությունները կատարելագործելու համար:

Դիմել

Ե՞ՐԲ

Ժամկետներ՝ հուլիսի 7 — 11, 2025թ

Տևողությունը՝ 5 օր

Դիմելու վերջնաժամկետ՝ Մայիսի 31, 2025թ

ՈՐՏԵ՞Ղ

Վայրը՝ Սարդարապատ ՖԱ, Արմավիրի քաղաքային մարզադաշտ, Արմավիր, Հայաստան

Ո՞Վ

Տարիքային խումբ՝ 6-18

Սեռ՝ տղաներ և աղջիկներ

Մասնակիցների թիվը՝ 100

ՃԱՄԲԱՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Պրոֆեսիոնալ մարզիչներ․ Հնարավորույթյուն սովորելու մարզիչներից, ովքեր Եվրոպայի ամենահաջողակ ֆուտբոլային ակադեմիաներից մեկի մաս են կազմում:
  • Հմտությունների կատարելագործում. Յուրաքանչյուր խաղացող, անկախ իր մակարդակից, հնարավորություն ունի բարելավելու իր հմտությունները:
  • Հարմարեցված ուսուցում. վերապատրաստման դասընթացներ, որոնք նախատեսված են յուրաքանչյուր խմբի հմտությունների մակարդակին և կարիքներին համապատասխան:
  • Մշակութային փորձ. Ընդգրկում է իսպանական ֆուտբոլային մշակույթը, որը հայտնի է իր յուօրինակ խաղաոճով:
Իմանալ ավելին

ՃԱՄԲԱՐԻ ԱՐԺԵՔԸ

Միջազգային ֆուտբոլային փորձ

$399

Վճարումը կատարվում է այս ռեկվիզիտներին բանկային փոխանցումով: Վճարման բաժնում  խնդրում ենք նշել «Ատլետիկո Մադրիդ ճամբար Ձեր անունը, ազգանունը և էլ.փոստը»: ՀՀ դրամով վճարում կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել 145․000 ՀՀ դրամ։

Մարզահագուստ
Ուսուցում փոքր խմբերով
Մարզիչներ Մադրիդի Ատլետիկոյի ակադեմիայից
Նախուտեստ
Ջուր
Երևան — Արմավիր — Երևան ավտոբուսներ
Հանգսիստ և զվարճանք
Մասնակցության վկայական

ՄԵԿ ՄԱՍՆԱԿԻՑ ԿՇԱՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՄԱԴՐԻԴ, ԻՍՊԱՆԻԱ:

Բացառիկ հնարավորություն Հայաստանում «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ճամբարի շրջանակներում. մասնակիցներից մեկին վիճակահանության միջոցով հնարավորություն կընձեռնվի այցելել Իսպանիա, Ատլետիկո Մադրիդ։

Ընտրված մասնակիցը հնարավորություն կունենա

  • Այցելել խորհրդանշական Ատլետիկո Մադրիդի մարզադաշտը
  • Ծանոթանալ Ատլետիկո Մադրիդի ներկայիս խաղացողներին
  • Ճանաչել Մադրիդի հարուստ մշակույթն ու պատմությունը

Լրացուցիչ տեղերի առկայություն

Իսպանական Մադրիդի Ատլետիկոյում նմատանտիպ միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորություն կարող եք ունենալ լրացուցիչ 3000 եվրո հավելավճարով։

ՃԱՄԲԱՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

ՕՐ 1

8:45 Ժամանում
9:00 Բացման արարողություն, խմբերի կազմում
9:30 Մարզում մաս 1
12:00 Ընդմիջում
12:30 Մարզում մաս 2
13:30 Հանգիստ և զվարճալի խաղեր
14:30 Մեկնում

ՕՐ 2–3–4

8:45 Ժամանում
9:00 Խմբերի կազմում
9:15 Մարզում մաս 1
12:00 Դադար
12:30 Մարզում մաս 2
13:30 Հանգիստ և զվարճալի խաղեր
14:30 Մեկնում

ՕՐ 5

8:45 Ժամանում
9:00 Բազման արարողություն, խմբերի կազմում
9:30 Մարզում մաս 1
12:00 Դադար
12:30  Մարզում մաս 2
13:00 Հանգիստ և զվարճալի խաղեր
14:30 Փակման արարողություն, վկայականների հանձնում
14:45 Մեկնում

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Որտե՞ղ է կայանալու «Ատլետիկո Մադրիդի» ֆուտբոլային ճամբարը Հայաստանում.

«Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ճամբարը տեղի կունենա «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում՝ Արմավիր, Հանրապետության 130 հասցեում:

Ինչպե՞ս կարող է երեխան Երևանից հասնել ճամբարի վայր:

Ճամբարականների համար կլինեն Երևան-Արմավիր-Երևան անվճար ավտոբուսներ։

Տրամադրվու՞մ է արդյոք մասնակցության վկայական։

Այո, ճամբարին մասնակցելուց հետո կստանաք Մասնակցության վկայական։

Հիգիենայի ի՞նչ պարագաներ պետք է ունենա երեխան իր հետ։

Մարզումներից հետո լոգանքի համար անհրաժեշտ պարագաներ՝

  • հագուստ
  • ներքնազգեստ
  • շամպուն
  • սրբիչ
  • լոգանքի լաթեր:

Դուք առաջարկու՞մ եք կացարան:

Ոչ, ճամբարը չի առաջարկում գիշերակաց:

Արդյո՞ք մենք պետք է վճարենք ճամբարի համար:

Այո, ճամբարային վճարը 399 դոլար  է 5 օրվա համար։ ՀՀ դրամով վճարման դեպքում ՝ 145,000 ՀՀ դրամ

Արդյո՞ք թույլատրվում է մասնակի վճարումներ:

Ոչ, մասնակի վճարումներ չեն ընդունվում։

Ո՞րն է չեղարկման քաղաքականությունը:

Եթե մասնակիցը չեղարկի իր մասնակցությունը՝

  • մինչև մայիսի 20-ը՝ կստանա 100% փոխհատուցում։
  • մայիսի 21-ից հունիսի 5-ը՝ 70% փոխհատուցում։
  • հունիսի 6-ից հունիսի 20-ը՝ 50% փոխհատուցում։
  • հունիսի 20-ից հետո գումարի վերադարձ չի նախատեսվում։

Եթե ճամբարը չեղարկվի կազմակերպիչների կողմից, մասնակիցները կստանան 100% փոխհատուցում։