Փիլիսոփայությունը

Սարդարապատ ՖԱ-ն նպատակ ունի բարելավել հայ երեխաների կենսական և կրթական պայմանները, սպորտային, մասնավորապես՝ ֆուտբոլային նորարարական ծրագրերի միջոցով։

Տեսլականը և առաքելությունը

Տեսլականը 

Oգտագործելով ֆուտբոլի ուժը և արժեքները՝ կրթել, ոգեշնչել և տրամադրել նոր հնարավորություններ հայ երեխաներին։

Առաքելությունը

Ատեղծել ֆուտբոլային ակադեմիա, որը բաց կլինի թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար, հիմնված կլինի համաշխարհային լավագույն փորձի վրա, և որտեղ երեխաները հասանելիություն կունենան ակադեմիական կյանքին` համադրելով ֆուտբոլը և այլ կրթական ծրագրերը։

Մենք ձգտում ենք մոտ ապագայում դառնալ hայկական ֆուտբոլի դարբնոց և մարզել հայ ֆուտբոլիստների նոր սերունդներ։

Արժեքները

Ինքնառեալիզացումը ամենաբաղձալի երազանքներին հասնելու հաճույքն է, մարզումների արդյունքներից ունեցած բավարարվածությունը, ներուժը զարգացնելու խանդավառությունը։ Սարդարապատ ՖԱ-ն նպատակ ունի ֆուտբոլիստներին տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները իրենց երազանքներին հասնելու համար, ընդլայնել իրենց հնարավորությունները՝ չմոռանալով վայելել այդ գործընթացը։

Վստահությունը խորհրդանշում է սեփական ուժերի հանդեպ ունեցաած հավատը, որը Սարդարապատ ՖԱ-ն փոխանցում է իր ֆուտբոլիստներին` օգնելով նրանց ավելի վճռական դառնալ իրենց քայլերում։ Մենք փոխանցում ենք մեկը մյուսի վրա հույս դնելու մշակույթը, վստահություն ենք սերմանում թիմակիցների հանդեպ, որպեսզի համատեղ հասնեն ընհանդուր նպատակին։

Ժառանգությունը ցույց է տալիս ամուր կապը պատմամշակութային ավանդին, որը հարուստ է պատմական իրադարձություններով, որոնք օրինակելի են մերօրյա սերունդների համար։ Այս արժեքի շնորհիվ ստեծվում է հայկական արմատներին կապված լինելու զգացումը։

Միասնությունը հաղթանակի հասնելու գլխավոր ուղին է։ Սարդարապատ ՖԱ-ի ֆուտբոլիստները, միավորված լինելով մեկ մեծ ընտանիքում, միասին զարգանում են: Նրանք միավորված են միևնույն գաղափարախոսությամբ և ունեն ընդհանուր նպատակներ, որոնք նրանց անկոտրում են դարձնում ցանկացած խոչընդոտի առաջ։

Համառությունը կերտում է ամուր բնավորության տեր անհատների ովքեր ունեն ինքնավստահություն, քաջություն, և ռիսկի դիմելու կամք։ Սարդարապատ ՖԱ-ն ոգեշնչում է իր ֆուտբոլիստներին լինել համարձակ, անվախ իրենց քայլերում, հաղթահարել արգելքներն ու խոչընդոտները, լինել հաստատակամ և համառ թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։

Գլխավոր գործընկեր

Տեխնիկական գործընկեր

Պաշտոնական գործընկեր

Գործընկերներ