Հաճախ տրվող հարցեր

Q:Որո՞նք են Սարադարապատ ՖԱ-ի աշխատանքային ժամերը

A: Սարդարապատ ՖԱ-ն բաց է երկուշաբթից-շաբաթ 10:00-18:00-ն։

Q: Ինչպե՞ս դառնալ Սարդապատ ՖԱ-ի անդամ։

A: Սարդարապատ ՖԱ անդամ դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը Սարդարապատ ՖԱ-ի գրասենյակ և ստորագրել գրանցման ձևաթուղթը, այն ստորագրվում է ֆուտբոլիստի ծնողի և ակումբի միջև: Ընդունելության ժամերը՝ երկուշաբթիից շաբաթ 12:00-18:00:

Q: Քանի՞ տարեկան պետք է լինել Սարդարապատ ՖԱ-ում մարզվելու համար։

A: Սարդարապատ ՖԱ -ում ընդունելությունը բաց է գրանցման պահին 6 տարեկանից բարձր երեխաների համար:

Q: Ի՞նչ թղթեր է պետք ներկայացնել գրանցվելու համար։

A:

  • Խաղացողի ծնողի կամ օրինական խնամակալի անձնագիր
  • Խաղացողի անձնագիր և/կամ ծննդյան վկայական
  • Ստորագրված գրանցման ձևաթուղթ (տրամադրվում է տեղում)
  • Ուսման վայրից կնիքված տեղեկանք 3*4 չափի նկարով, (կնիքի մի մասը դրվում է լուսանկարի վրա)
  • Բժշկի տեղեկանք՝ առողջական վիճակի մասին
  • 1 նկար 3*4 սմ
  • Անդամակցության վճարման անդորրագիր՝ որտեղ նշված է խաղացողի անունը և թիմը:

Q: Ի՞նչ արժի Սարդարապատ ՖԱ-ի անդամակցությունը։

A: Սարդարապատ ՖԱ-ում  մարզումների ամսական գումարը կազմում է 5000 ՀՀ դրամ, որով մարզիկը ունենում ամսական առնվազն 8 պարապմունք, խաղային և մարզումային հանդերձանք և մասնակցում է մրցումների կամ ընկերական խաղերի:

*Վճարումը կարող եք կատարել բանկում կամ առցանց, փոխանցելով մեր բանկային հաշվեհամարին (570075793430100)մ մոբայլ բանկինգի/էլեկտրոնային դրամապանակի միջոցով, ինչպես նաև Սարդարապատ ՖԱ գրասենյակում՝ կանխիկ։

Q: Որտե՞ղ են անցկացվում մարզումները։

A: Մարզումերն անցկացվում են Սարդարապատ ՖԱ ակադեմիայում՝ Արմավիր, Արմավիր, Հանրապետության 130 հասցեում:

Q: Ովքե՞ր են Սարդարապատ ՖԱ-ի մարզիչները։

A: «Սարդարապատ» ՖԱ մարզիչները պրոֆեսիոնալներ են, ովքեր ունեն մեծ փորձ և գիտելիք ֆուտբոլի ոլորտում: Նրանք մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները և գիտելիքները մեր տեխնիկական գործընկեր Լանս ՖԱ-ի՝ (Ֆրանսիայի 1-ին Լիգայի ակումբ) հետ փոխանակման ծրագրերի շնորհիվ:

Q:  Սարդարապատ ՖԱ-ն ունի՞ կանանց թիմ:

A:    Այո՛, «Սարդարապատ» ՖԱ-ն ունի երկու կանանց թիմ, որոնք հանդես են գալիս ՀՖՖ առաջնությունների առաջին և երիտասարդական լիգաներում:

Q: Սարդարապատ ՖԱ-ն առաջին լիգայի թիմ ունի՞:

A: Սարդարապատ ՖԱ-ն ունի Մ7- Մ18 տարեկանների թիմեր: Հայաստանի Առաջին լիգայում հանդես գալու համար պրոֆեսիոնալ թիմ ստեղծելը մեր Ակադեմիայի առաջիկա ծրագրերում է:

Q: Քանի՞ ֆուտոլիստ կա Սարդարապատ ՖԱ -ում։

A: 2022 թվականի սեպտեմբերից Սարդարապատ ՖԱ-ն ունի ավելի քան 300 խաղացող, որոնք բաժանված են թիմերի՝ ըստ իրենց տարիքային կատեգորիաների և ունակությունների: Յուրաքանչյուր խումբ սովորաբար բաղկացած է նույն տարիքի 15-20 խաղացողներից՝ որակյալ մարզումներ տրամադրելու և նրանցից յուրաքանչյուրին ավելի շատ ժամանակ հատկացնելու համար:

Q: Ինչպե՞ս հետևել Սարդարապատ ՖԱ-ի գործունեությանը։

A: Սարդարապատ ՖԱ-ի գործունեությանը կարող եք հետևել սոցիալական ցանցերում. Facebook, Instagram, Tiktok, LinkedIn, YouTube , որտեղ կարող եք ծանոթանալ մեր բոլոր հայտարարություններին և նորություններին։

Q: Ի՞նչ առավելություններ ունի ֆուտբոլ խաղալը:

A: Ֆիզիկական օգուտներ

  • մեծացնում է ոսկորների և մկանների ուժը.
  • կրճատում է մարմնի ճարպը
  • զարգացնում է ուժ, տոկունություն և ճկունություն
  • բարելավում է առողջությունը քայլելու, վազքի և արագավազքի անընդհատ վարժանքներ կատարելու շնորհիվ։

Հաղորդակցական հմտություններ

  • Ձևավորում է հաղորդակցման ուժեղ հմտություններ
  • Ֆուտբոլիստներին դարձնում է լավ թիմային խաղացող
  • Օգնում է նրանց դառնալ նպատակային և ինքնավստահ
  • Օգնում է նրանց հեշտությամբ հաղթահարել կյանքի խոչընդոտներն ու արգելքները

Q: Որքանո՞վ է վտանգավոր ֆուտբոլ խաղալը:

A: Ինչպես յուրաքանչյուր սպորտաձև, ֆուտբոլը նույնպես ունի վնասվածքների ստացման վտանգ։ Այնուամենայնիվ, մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները Սարդարապատ ՖԱ-ում ֆուտբոլիստների անվտանգությունն ապահովելու համար: Ցանկացած խնդրի դեպքում ֆուտբոլիստը կլինի Սարդարապատ ՖԱ մարզիչների և բժշկի վերահսկողության և ուշադրության ներքո:

Q: Ինչու՞ մարզվել Սարդարապատ ՖԱ-ում.

A: «Սարդարապատ» ՖԱ-ն առաջարկում է եվրոպական մակարդակի մարզումային ծրագիր և յուրահատուկ մոտեցում յուրաքանչյուր ֆուտբոլիստին: Մենք փոխանցում ենք մեր հիմնարար արժեքները և լավագույն փորձը մեր ֆուտբոլիստներին՝ օգնելու նրանց դառնալ հասարակության մեջ աչքի ընկնող անհատներ: Ակադեմիան եզակի է նաև Հայաստանում՝ Ֆրանսիական Լանս ՖԱ-ի հետ համագործակցության ծրագրի շնորհիվ:

Q: Նախկինում այլ ֆուտբոլային ակումբում գրանցված լինելու դեպում, կարո՞ղ եմ ընդունվել Սարդարապատ ՖԱ։

A: Սարդարապատ ՖԱ-ն բաց է բոլորի համար, անկախ նրանից, թե նախկինում որտեղ եք խաղացել: Ստուգեք մեր ընդունելության կարգը կամ դիմեք Սարդարապատ ՖԱ գրասենյակ հետագա հարցերի համար:

Q: Որո՞նք են Սարդարապատ ՖԱ-ի արժեքները:

A: Սարդարապատ ՖԱ-ի արժեքներն են՝ ինքնառեալիզացում, վստահություն, ժառանգություն, միասնականություն, համարձակություն

Q: Ովքե՞ր են «Սարդարապատ» ՖԱ-ի հիմնադիրները։

A: Սարդարապատ ՖԱ-ի հիմնադիրը Սևան Կարյանն է՝ մի քանի հայտնի հայերի և հայազգի մարդկանց օգնությամբ, ովքեր «Սարդարապատ» ՖԱ-ի հիմնադիրների խորհրդի անդամ են: