Անուշ Անանյան
Տնօրեն
Անուշ Անանյանը ավարտել է ԵՊՀ Լրագրության ֆակուլտետը մագիստրոսի աստիճանով և սկսել է կառուցել իր կարիերան Հայաստանում։ Նա ֆուտբոլի ոլորտում իր կրթությունը ստացել է ՈՒԵՖԱ և ECA Ֆուտբոլի կառավարման ծրագրերի շնորհիվ։ Հետևելով ֆուտբոլի հանդեպ իր ունեցած սիրուն՝ Անուշ Անանյանը 10 տարի շարունակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Փյունիկ ՖԱ-ում սկսած մամլո խասնակից մինչև Գլխավոր Քարտուղար՝ նվիրելով իր ժամանակը և գիտելիքը Հայկական ֆուտբոլի զարգացման գործին։ Տիրապետելով ոլորտի բոլոր մանրամասներին և հմտանալով դրա համակարգման գործում՝ նա շարունակեց իր կարիրեան Սարդարապատ ՖԱ-ում որպես գլխավոր տնօրեն, որպեսզի ներդնի իր գիտելիքը և փորձը տարածաշրջանային ֆուտբոլի զարգացման գործում։
Անուշ Անանյանը պատասխանատու է Սարդարապատ ՖԱ-ի զարգացման ռազմավարության համար՝ գտնելով նոր հնարավորություններ ակումբի բարգավաճման համար։
Կրթություն
- Ֆուտբոլի կառավարման UEFA հավաստագիր
- ECA ակումբների կառավարման հավաստագիր
- Լրագրության մագիստրոսի որակավորում, ԵՊՀ, ՀՀ
- Լրագրության բակալավրի որակավորում, ԵՊՀ, ՀՀ
Աշխատանքային փորձ
- Փյունիկ ՖԱ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ
- Փյունիկ ՖԱ-ի լիցենզավորման բաժնի ղեկավար
- Փյունիկ ՖԱ-ի մամլո խոսնակ
- Սոցիալ մեդիա մարքեթինգ
Կամավորություն
- Մեդիա օգնական UEFA EURO-2012
- Լուսանկարիչ օգնական Սոչիի 2014 թ․ Օլիմպիական խաղեր