Ժոզեֆ Ուղուրլյան
Հիմնադիր աջակից
Ժոզեֆ Ուղուրլյանը հիմնադրել է «ԱՄԲԵՐ ԿԱՊԻՏԱԼ»-ը Նյու Յորքում 2005 թ-ին։ Ընկերությունը զբաղվում է ակտիվների կառավարմամբ և գործունեությունը կենտրոնացված է Եվրոպայում: Պարոն Ուղուրլյանը նաև զբաղեցնում է իսպանական «Գրուպո Պրիզա» մեդիա ընկերության նախագահի և ֆրանսիական Լիգա 1 ֆուտբոլային ակումբի՝ Լանս ՖԱ-ի նախագահի գործառույթները։
Ժոզեֆ Ուղուրլյանն ավարտել է Փարիզի բիզնես դպրոցը և Սորբոնի տնտեսագիտության բաժինը մագիստրոսի որակավորմամբ: Պարոն Ուղուրլյանը ներդրումներ է կատարում նաև սպորտի ոլորտում կառավարելով մի քանի ֆուտբոլային ֆրենչայզներ այդ թվում՝ Լանս ՖԱ-ն, Կալչիո Պադովան, Միլոնարիոս դե Բոգոտան։
Նա նաև հանդես է գալիս տարբեր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների խորհուրդներում և ներգրավված է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ՝ որպես ներդրող և բարերար։ Ժոզեֆ Ուղուրլյանը հիմնադրման օրվանից եղել է Սարդարապատ ՖԱ-ի աջակիցը:
Նրա հայկական ծագումը և երկրի սոցիալական խնդիրների մասին իրազեկությունը ոգեշնչեցին նրան միանալու Սարդարապատ ՖԱ-ի Հիմնադիրների խորհրդին ստեղծման առաջին իսկ օրվանից:
Կրթություն
- Փարիզի բարձրագույն բիզնես դպրոց
- Փարիզի քաղաքագիտության ինստիտուտ
- Սորբոնի համալսարան
ԱՄԲԵՐ ԿԱՊԻՏԱԼ/ ՊՐԻՍԱ ԳՐՈՒՊ
- Ամբեր կապիտալ հիմնադրամի հիմնադիր և կառավարիչ
- Պրիսա Գրուպ-ի նախագահ
- Լանս ՖԱ-ի նախագահ
Կամավորություն
- ՀԲԸՄ Կենտրոնական Վարչության (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության) փոխնախագահ.
Ֆուտբոլային ակումբ
4 պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների սեփականատեր՝
- Լենս ՖԱ, Ֆրանսիա
- Միլոնարիոս ՖԱ Բոգոտա, Կոլումբիա
- Կալչիո Պադովա, Իտալիա
- Ռեալ Սարագոսա, Իսպանիա