Սարդարապատ ՖԱ

Մեր պատմությունը

Սարդարապատ ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեկնարկը տրվել է 2021 թ․-ին։ Ակադեմիան բարձրակարգ ֆուտբոլային կրթություն է առաջարկում  թե՛ տղաներին, թե՛ աղջիկներին։ Մարզումներն անց են կացվում ժամանակակից և լիովին կահավորված մարզադպրոցում, որը գտնվում է Արմավիր քաղաքում։

 Մեր պրոֆեսիոնալ մարզիչները ոգեշնչված լինելով եվրոպական մարզումային ստանդարտներով՝ ցուցաբերում են յուրահատուկ մոտեցում Հայաստանում ֆուտբոլային կրթությանը, օգտագործելով անհատական մշակված ծրագրեր, որոնց  շնորհիվ մարզիկները կարող են իրացնել իրենց ամբողջ ներուժը։

Սարդարապատ ՖԱ-ում գրանցված մարզիկները և մարզուհիները հասանելիություն ունեն Ֆրանսիական  Լանս ՖԱ-ի մարզումային մեթոդաբանությանը, որը  փոխանցվում է տեղի մարզիչների միջոցով։

Մեր ինքնությունը

Սարդարապատը հայ ազգի կարևորագույն խորհրդանիշերից մեկն է, որն առնչվում է 1918թ․-ի պատերազմում տարած փառահեղ հաղթանակի և Հայաստանի առաջին անկախ հանրապետության հետ։

Սարդարապատի հուշահամալիրը տեղակայված է Արմավիրում,  մեր ակադեմիայից ոչ հեռու։ Այս հուշահամալիրի հետ կապված պատմական իրադարձություններն են հիմք հանդիսացել ստեղծել մեր կարգախոսը՝

BORN IN VICTORY
ԾՆՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ

Մեր լոգոն

Սարդարապատ ՖԱ լոգոն ձևավորված է մինիմալիստական ոճով՝ ակումբի երկու հիմնական գույների համադրությամբ՝ տուֆի կարմիրը և բեժը։ Օվալաձև լոգոյի կենտրոնում առաջին հայացքից աչքի է ընկնում հայտնի Սարդարապատ հուշահամալիրի պատկերը։ Սա խորհրդանշում է hայկական պատմական ժառանգության հանդեպ մեր ունեցած հարգանքը։ Դեպի վեր խոյացող սյուները խորհրդանշում են մեր ֆուտբոլիստների վերելքը, իսկ սյուներն իրար միացնող հորիզոնական գծերը՝ մեր միասնությունը։ Սարդարապատ ՖԱ-ն ստեղծել է մի տարբերանշան, որն իր մեջ համախմբում է վստահության, համառության և ինքնառեալիզացման գաղափարները։

Մեր գույները

Սարդարապատ ՖԱ գունապնակը կազմված է երեք հիմնական գույներից՝ տուֆի կարմիրը, բեժը և մուգ կապույտը։ Գույների այս համադրությունը ստեղծվել է Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետությունից ոգեշնչվելով, այդ հուշահամալիրը նվիրված է 1918թ-ի ճակատամարտում հայ զինվորների փառահեղ հաղթանակին։

Կարմիրը հայկական տուֆի գույնն է, այն պատրաստված է հրաբխային մոխրից  և լայնորեն օգտագործվում է հայկական ճարտարապետության մեջ, պատահական չէ, որ այն օգտագործվել է նաև Սարդարապատի հուշահամալիրի ճարտարապետության մեջ, որը գտնվում է Սարդարապատ ՖԱ-ից ոչ հեռու։ Տուֆի կարմիրը համարվում է Սարդարապատ ՖԱ-ի գունապնակի հիմնական գույնը։

Բեժ գույնը խորհրդանշում է ակադեմիայի ներդաշնակ և հյուրընկալ միջավայրը, այն հաղորդում է ուժ և էներգիա և ընդգծում է ցանկացած խնդրից դուրս գալու մեր կարողությունը՝ հիմնվելով ներուժի վրա։

Սարդարապատ ՖԱ-ն օգտագործում է մուգ կապույտը խորհրդանշելու իր որդերգրած ժառանգության և գաղափարախոսության հանդեպ ունեցած հավատարմությունը։

Սարդարապատ ՖԱ մարզահագուստ

Մեր խորհրդանշական գույներն օգտագործված են Սարդարապատ ՖԱ տնային մարզահագուստում․ տուֆ-կարմիր համազգեստ՝ բեժ եզրագծով։ Մարզահագուստը հոյակապ արտացոլում է Սարդարապատ ՖԱ-ում տիրող մթնոլորտը և նրա էությունը։

Արտագնա խաղերի մարզահագուստը ձևավորված է տնային խաղերի մարզահագուստի գունային հակադրությամբ․ բեժ համազգեստ՝ տուֆ կարմիր եզրագծով։ Սա մինիմալիստական, բայց աչքին հաճելի դիզայն է։

ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔԸ ՇՈՒՏՈՎ

The SFC mascot is a unifying symbol of Armenian resilience, strength and unwavering will, referring to the winged bulls of the Sardarapat Memorial. The academy is inspired by this identity on a daily basis.
It accompanies us in victory and defeat, and proudly wears the symbols of the SFC.

Major Partner

Technical Partner

Պաշտոնական գործընկեր

Գործընկերներ