Սևան Կարիան
Հիմնադիր
Փարիզում, Թուլուզում և ԱՄՆ-ում մասնագիտական իրավաբանական կրթություն ստանալուց հետո Սևան Կարյանը հիմնել է «АSK» իրավաբանական ընկերությունը, որը նվիրված է բիզնես իրավունքին, պայմանագրային իրավունքին, աշխատանքային իրավունքին և ծավալում է գործունեություն հիմնականում սպորտային աշխարհում։
Սևան Կարիանը միշտ առանձնահատուկ սեր է ունեցել դեպի ֆուտբոլը։ Նա հանդիսանում է խորհրդատու և օգնական մի շարք պրոֆեսիոնալ մարզիկների, մարզիչների և սպորտային գործակալների իրենց կարիերայի, իմիջի և տնտեսական շահերը պաշտպանելու հարցում, ինչպես նաև աջակցում է մի շարք ընկերությունների, պրոֆեսիոնալ ակումբների, ֆեդերացիաների, ասոցիացիաների, սպորտի ոլորտի ֆրենչայզների և բրենդների տարբեր իրավական հարցերում և վեճերում թե՛ Ֆրանսիայում թե՛ արտերկրում:
Զուգահեռ նա դասավանդում է սպորտային իրավունք և դրա հարակից առարկաներ Ֆրանսիայի և Իսպանիայի տարբեր դպրոցներում և համալսարաններում։
Մշտապես մտահոգված լինելով Հայաստանի զարգացմամբ և հայ երեխաների կյանքով՝ նա հիմնադրել է «Հայ երիտասարդական ընկերությունը» (AYO (Armenian Youth Organization) 2003թ-ին, որով նա վերականգնել է ավելի քան 15 կրթական հաստատություններ և բերել է ավելի քան 500 կամավորներ որպեսզի իրականացնի Ամառային ճամբարներ Հայաստանի հեռավոր գյուղերում։ Նա հիմնադրել է Սարդարապատ ՖԱ-ն 2021 թ-ին որպես իր ստանձնած առաքելության նոր շարունակություն՝ ցանկանալով Հայաստանին տրվող աջակցությունը բերել նոր մակարդակի։
Կրթություն
- Իրավագիտության ֆակուլտետ- Նանտի համալսարան, Ֆրանսիա
- Քաղաքագիտություն- Թուլուզ, Ֆրանսիա
- Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց- Բոստոն, Մասսաչուսեթս
«АSK» իրավաբանական ընկերություն
- Փարիզի լիցենզավորված իրավաբան
- Սպորտային իրավունքի մասնագետ
Կամավորություն
- Հայ երիտասարդական ընկերության (AYO (Armenian Youth Organization) Պատվավոր Նախագահ – «Սպորտը և արվեստը որպես զարգացման գործիքներ Հայաստանի երեխաների համար».